Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ -17 եզրակացությունը և ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Ն․ Պետրոսյանի գրությունը՝ /մտից ՝ 26.01․2023թ. N 1099/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի գլխավոր հատակագծի սույն փոփոխությունը՝
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Նոր Խարբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Հերմինե Գառնիկի Գրիգորյանի սեփականություն հանդիսացող 03-070-0257-0013 կադաստրային ծածկագրով, 0.05հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի նշանակության ինքնակամ կառուցված բնակելի տան օրինականացման նպատակով։
|