|  Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի  պահանջներով, հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
  1.Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք ք. Մասիս Դպրոցականների փողոց 1/1  հասցեում գտնվող գույքը /արժեք՝ 100000 ՀՀ դրամ /՝  կոյուղատար դիտահոր - Լ= 5.7մ  D =200մմ , ջրագիծ դիտահոր Լ= 3.0մ  D= 63մմ, /պետական գրանցման վկայական N 21072023-03-0088/ նվիրատվությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետության  կառավարությանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  Ջրային կոմիտեին:  |