Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Արթուր Աղասիի Աղասյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս Մ․ Հերացու փողոց, 5-րդ նրբանցք, 16/14 հողամաս հասցեում գտնվող բնակելի տունը և օժանդակ շինությունը (մակերեսը՝ 96,04 քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0,00777 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0298-0851) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Արթուր Աղասիի Աղասյանին։
2․Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 547000 (հինգ հարյուր քառասունյոթ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․Շինություններով զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 346000 (երեք հարյուր քառասունվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: