Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Լևոն Մկրտչյանի դիմումը /մտից՝ 08.01.2025թ. թիվ 148/` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք ք․ Մասիս Մ․Հերացու փողոց 2-րդ նրբանցք 5 հողամաս հասցեում 0,00225 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0106-0158, սեփականության իրավունքի վկայական N 19112024-03-0020/, որը սահմանակից է Լևոն Միքաելի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0106-0116/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Լևոն Միքաելի Մկրտչյանին։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 100000 / հարյուր հազար / 1 քմ-ի արժեքը 4442 Հայաստանի Հանրապետության դրամ: