Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով «Սայերս» ՍՊԸ-ի տնօրեն Մուշեղ Սայադյանի դիմումը (մտից 20.09.2022 թվականի թիվ 3850) հիմք ընդունելով Մասիս համայնքի ավագանու 08․02․2022 թվականի N 24-Ն որոշումը և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 20․000 (քսան հազար) ՀՀ դրամ տեղական տուրք . որոշում եմ՝
- Տրամադրել կառուցապատող «Սայերս» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի, Գեղանիստ բնակավայրի 28-րդ փողոց, 1/1 հասցեում կառուցված բնակելի տան և պարսպի շահագործման թույլտվությունը :
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սայերս» ՍՊԸ-ի տնօրեն Մուշեղ Սայադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից
|