Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Սուտո Քոչոյանի դիմումը /մտից՝ 14.10.2024թ. թիվ 13969/, 08.11.2002 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Հովտաշատ բնակավայրի 03-054-0243-0006 ծածկագիրը կրող 0,57 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Սուտո Ռաշիդի Քոչոյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող 03-054-0243-0006 ծածկագրով 0,57 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը / իրավունքի պետական գրանցման վկայական N 03122024-03-0022/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ով /1 քմ-ը 100 Հայաստանի Հանրապետության դրամ/ ընդհանուր 570000 /հինգ հարյուր յոթանասուն հազար / Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել Սուտո Ռաշիդի Քոչոյանին։