Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում նշված հողամասերն օտարել աճուրդ վաճառքի միջոցով․
1.1 Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0297-0019 կադաստրային ծածկագրով, 0.25477 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 07052024-03-0037/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 252860 /երկու հարյուր հիսուներկու հազար ութ հարյուր վաթսուն / ՀՀ դրամ։
1.2 Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրում գտնվող 03-068-0345-0097 կադաստրային ծածկագրով, 1.28 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 27122023-03-0070/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 1270400 /մեկ միլիոն երկու հարյուր յոթանասուն հազար չորս հարյուր / ՀՀ դրամ։
|