Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Տարոն Զավենի Իսագուլյյանի դիմումը /մտից ՝ 17.01.2023թ. թիվ 619, /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք Երիտասարդական փողոց 7/1 հողամաս հասցեում 0,001 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0108-0141, սեփականության իրավունքի վկայական N 13102022-03-0054/, որը սահմանակից է Տարոն Զավենի Իսագուլյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0108-0009/ հողամասին և ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Տարոն Զավենի Իսագուլյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 68343 / վաթսունութ հազար երեք հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6834,3 / վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք / ՀՀ դրամ: |