Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Գոհար Մովսիսյանի դիմումը՝ / 28.09.2023թ. N 12499/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Զորակ բնակավայրում գտնվող Գոհար Գևորգի Մովսիսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-044-0108-0053 կադաստրային ծածկագիրը կրող, 0.1358հա մակերեսով հողամասից 0,05979հա գյուղատնտեսական նպատակային, վարելահող հողատեսքի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով։ |