Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Տիգրան Բաբախանյանի 03․12․2024 թվականի թիվ 20146 զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Թույլատրել սպորտային ուսումնամարզական հավաքներին մասնակցելու նպատակով Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացնել դրամական միջոց՝ Մասիս համայնքի բնակիչ, ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն և եռակի բրոնզե մեդալակիր, մարզիկ՝ Արսեն Հարությունյանին 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ։ |