Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Ռաֆայել Եղոյանի դիմումը /01.11.2023թ. մտից 14244 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Այնթապ բնակավայրում գտնվող Ռաֆայել Ժիրայրի Եղոյանին սեփականության իրավունքով պատկանող 03-012-0241-0007 կադաստրային ծածկագիրը կրող, 0.2927 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, խաղող, վսրելահող հողատեսքի հողամասը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ գյուղմթերքի վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով։ |