Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Արմեն Լենդրուշի Եղիազարյանի դիմումը /մտից՝ 31.05.2022թ. թիվ 7097/, Սայաթ Նովա համայնքի ղեկավարի և Արմեն Լենդրուշի Եղիազարյանի միջև 04.10.2012 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Սայաթ Նովա բնակավայրի 03-082-0106-0008 ծածկագիրը կրող 1,01755 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Արմեն Լենդրուշի Եղիազարյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Սայաթ Նովա բնակավայրում գտնվող 03-082-0106-0008 ծածկագրով 1,01755 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը / վկայական N 12072023-03-0046/, թույլատրել տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքով 1 հա-ը 3045000 դրամ՝ ընդհանուր 3098440 ՀՀ դրամ, գնման նախապատվության իրավունքով, մեկ տարվա ընթացքում ուղղակի վաճառքով օտարել Արմեն Լենդրուշի Եղիազարյանին: |