Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Գրիգոր Մանուկյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 15.03.2022թ. N 870/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Գրիգոր Հենրիկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Դարակերտ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի՝ 0.77316 հա հողամասի /ծածկագիր՝ 03-035-0033-0028/ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը խանութ կառուցելու նպատակով փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |