Ղեկավարվելով ,,Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ստեղծել ,,Մասիս համայնքի բնակչության հատուկ սպասարկում և համայնքային ենթակառուցվածքների սպասարկում,, համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
2. Սահմանել, որ ,,Մասիս համայնքի բնակչության հատուկ սպասարկում և համայնքային ենթակառուցվածքների սպասարկում,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն է.
1) Մասիս համայնքի գերեզմանատների սպասարկում,
2) հուղարկավորությունների կազմակերպում և փաստաթղթավորում,
3) Բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, կոյուղագծերի նորոգում, մուտքերի նորոգում,
4) Համայնքի սեփականություն հանդիսացող շենք-շինությունների նորոգում,
5)Համայնքի վարչական տարածքում գտնվող շենք-շինությունների նորոգում և սպասարկում:
3. Սահմանել, որ կազմակերպությունը իրավունք ունի զբաղվելու հետևյալ
ձեռնարկատիրական գործունեությամբ.
1)Ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող տարածքների բարեկարգում, սպասարկում,
2) գերեզմանատների կառուցում, մաքրում:
4.Հաստատել ,,Մասիս համայնքի բնակչության հատուկ սպասարկում և ենթակաուցվածքների սպասարկում,, ՀՈԱԿ-ի կանոնադրությունը:
5. Սույն որոշումն ուժ մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
|