Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 111-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
,,ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝

1.Ստեղծել ,,Մասիս համայնքի բնակչության հատուկ սպասարկում և  համայնքային ենթակառուցվածքների սպասարկում,, համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

2.       Սահմանել, որ  ,,Մասիս համայնքի բնակչության հատուկ սպասարկում և համայնքային ենթակառուցվածքների սպասարկում,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն է.

1)      Մասիս համայնքի գերեզմանատների սպասարկում,

2)      հուղարկավորությունների կազմակերպում և փաստաթղթավորում,

3)      Բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, կոյուղագծերի նորոգում, մուտքերի նորոգում,

4) Համայնքի սեփականություն հանդիսացող շենք-շինությունների նորոգում,

5)Համայնքի վարչական տարածքում գտնվող շենք-շինությունների նորոգում և սպասարկում:

3.    Սահմանել, որ կազմակերպությունը իրավունք ունի զբաղվելու  հետևյալ    

ձեռնարկատիրական գործունեությամբ.

1)Ֆիզիկական և  իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող տարածքների բարեկարգում, սպասարկում,

2) գերեզմանատների կառուցում, մաքրում:

 4.Հաստատել ,,Մասիս համայնքի բնակչության հատուկ սպասարկում և ենթակաուցվածքների սպասարկում,, ՀՈԱԿ-ի կանոնադրությունը:

          5. Սույն որոշումն ուժ  մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.87 Մբ) կանոնադրություն
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner