Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Ռիմա Խաչատրյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Նոր թաղամաս 6/17 հասցեում գտնվող հիմքը /բնակելի/ (մակերեսը՝ 104,2քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.01042 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0128-0953) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Ռիմա Եղիազարի Խաչատրյանին:
2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 723982 ( յոթ հարյուր քսաներեք հազար իննը հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ:
3.Շինության զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 712135 (յոթ հարյուր տասներկու հազար հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ:
4.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |