Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 դեկտեմբերի 2024 թ.

ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ Մասիս համայնքի Մարմարաշեն գյուղի 33-րդ փողոց թիվ 14 հասցեում գտնվող հողամասի ընդհանուր մակերեսը փաստացի կազմում է 0,08430 հա, որից 0,08 հա մակերեսով հողամասը Ռազմիկ Վանիկի Սահակյանի սեփականությունն է, հիմք սեփականության թիվ 19122013-03-0021 վկայականը։ Օրինական հողամասից ավել օգտագործվող 0,0043 հա մակերեսով հողամասը, որը ընդգրկված չէ  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով Ռազմիկ Սահակյանի ընտանիքին։ Անհատույց սեփականության իրավունքի ճանաչումը բավարարում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, և 3 ենթակետերով սահմանված պահանջներին։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2 և 3 ենթակետերի պահանջներով և ընդառաջելով Ռազմիկ Սահակյանի խնդրանքին՝ որոշում եմ․

1․Ճանաչել Մասիս համայնքի Մարմարաշեն գյուղի 33-րդ փողոց թիվ 14 հասցեում գտնվող միավորի նկատմամբ Ռազմիկ Վանիկի Սահակյանի (ծնված՝ 12.09.1963թ․ անձնագիր՝ AS 0560473 տրված 29.03.2019թ․ 044-ի կողմից) սեփականության իրավունքը օրինական 0,08 հա մակերեսով հողամասի մինչև 20%-ի 0,0043 հա հողամասի նկատմամբ։

2․ Հողամասի սահմանները ճանաչված են համայնքի ղոկավարի կողմից հաստատված որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հատակագծով (կցվում է)։

3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինա Մելոյան   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner