Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով,հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ-4 եզրակացությունը և ընդառաջելով Համլետ Ավետիսյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 17.01.2022թ. N 103/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք գ.Նոր Խարբերդ 10-րդ փողոց 1-ին նրբանցք 4 հասցեում Համլետ Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-070-0116-0031 կադաստրային ծածկագրով 0.918 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության։ |