Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և ,,Գովազդի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Ա/Ձ Վարդան Գալստյանի ներկայացրած դիմումը. որոշում եմ՝
1.Ա/Ձ Վարդան Գալստյանին /Մասիս համայնք, ք․Մասիս, Հանրապետության փողոց թիվ 3/70 հասցեում /2 ք.մ./տալ այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն՝ 2025 թվականի ապրիլից հունիս ամիսների համար:
2.Գանձել 9․000 ( ինը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք: