Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Մասիս համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթի հետևյալ հայտերին՝
· Վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետություն
· Համայնքային ծառայություններ
· Տեղական տնտեսական զարգացում
· Կանանց հզորացում և ներառականություն
2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Մասիս համայնքի 2025 թ․ բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |