Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է 1.Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի N225-Ա որոշման 33-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ /33-րդ հավելվածը կցվում է/։
2․Ուժը կորցրած ճանաչել Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 15-ի N270-Ա որոշման 33-րդ հավելվածը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 15-ից։ |