Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի, 1-ին մասի 1.5 կետի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Սիրանուշ Հակոբյանի դիմումը /մտից՝ 09.12.2024թ., թիվ 16735/՝ որոշում եմ․
1.Սիրանուշ Արտյուշայի Հակոբյանին /ծնված՝ 23.06.1984թ., անձնագիր՝ AP0693732, տրված՝ 01.03.2017թ., 070-ի կողմից/ 2024 թվականի դեկտեմբերի 13-ից նշանակել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Սիս գյուղի «Անուշիկ» մսուր- մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2.Կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր մինչև Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.03.2020 թվականի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված հավելվածի պահանջներին համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին պաշտոնում նշանակելը:
3.Վարձատրությունն ըստ հաստիքացուցակի: