Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1.Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք Արևաբույր գյուղ, Կ․ Դեմիրճյան փողոց 12 հողամաս հասցեում գտնվող 1,5 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը /պետական գրանցման վկայական N 17052024-03-0066/ նվիրաբերել Հայաստսնի Հանրապետությանը կառավարությանը՝ դպրոց կառուցելու նպատակով:
2․ Ուժը կորցրած ճանաչել Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 19-ի ,,ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 115-Ա որոշումը։ |