| Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Էմմա Սարգսի Թանգյանի դիմումը  /մտից ՝ 30.10.2023թ.  թիվ 13982,  /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին  որոշում է.  1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքի ք. Մասիս, Նոր թաղամաս 3/15 ավտոտնակ հասցեում  0,0022 հա բնակավայրերի հասարակական  կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0130-0020, սեփականության իրավունքի վկայական N 19052022-03-0144/, որը ծանրաբեռնված է Էմմա Սարգսի Թանգյանին սեփականության իրավունքով պատկանող  ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0130-0020-001/ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում,  ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել  Էմմա Սարգսի Թանգյանին:      2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է  150370 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6835  ՀՀ դրամ: |