Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ - 407 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի գրությունը՝ /մտից ՝ 17.10․2024թ. N 14179/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Մասիս համայնքի Նորաբաց բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝
- Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզի Մասիս համայնքի (Նորաբաց բնակավայր) վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 03-067-0025-0043 կադաստրային ծածկագրով 0․0924 հա մակերեսով հողամասը գյուղատնտեսական նպատակային նշանակության բազմամյա տնկարկներ (կորիզավոր) հողերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության:
|