Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 3․000 (երեք հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ 174022, ծածկագիր 03999ZAMAYDV/ և ընդառաջելով Էդուարդ Աբգարյանի խնդրանքին՝ /մտից 17.06.2024թ․ N 8528/ որոշում եմ․
1․Էդուարդ Արթուրի Աբգարյանին և Անի Սուրենի Միքայելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը /ծածկագրեր 03-070-0039-0050, 03-070-0039-0072/ դարձնել մեկ գույքային միավոր և հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ, 18-րդ փողոց, 97 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։