Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 04-ի N 03-Ա որոշման հավելվածի 9-րդ գլխի 1-ին կետի «երդմամբ․ « » բառից ու կետադրական նշաններից հետո լրացնել․
«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ.
Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»:»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից։