Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Մասիսի համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետ Սուրեն Ամիրջանյանի 22.08.2025 թվականի զեկուցագիրը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Մասիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող բարձր ճնշման տակ աշխատող լվացման սարքը, /արտադրողականությունը 900լ/ժամ, 620000 ՀՀ դրամ արժողությամբ/ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մասիս համայնքի բնակչության հատուկ սպասարկում և ենթակառուցվածքների սպասարկում» ՀՈԱԿ-ին։ |