Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 513
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հունվարի 2025 թ.

ՀԱՄԼԵՏ ԹՈՌՆԻԿԻ ՀԱՍԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԱՎԹԱԾ ՏԱՐԱԾՔԸ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 48-րդ հոդվածի  1-ին մասով, հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի  24.12.2024թ. N10281 ծանուցումը լսումներին հրավիրվելու մասին / Վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը 24․12․2024թ․ տեղադրվել էր ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում նույնականացման համար՝ 1598042/, հանձնաժողովի կողմից նիստից առաջ կատարված ուսումնասիրությունը, որից պարզվել է, որ Համլետ Թոռնիկի Հասանյանը չի վերացրել իրավախախտումը / տարածքը լուսանկարվել է/,  Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /10.01.2025թ. N02 արձանագրություն/ առաջարկը, Համլետ Թոռնիկի Հասանյանի կողմից, Արարատի մարզ, համայնք Մասիս գ․Մարմարաշենում գտնվող 03-058-0219-0005 կադաստրային ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթելու՝ փայտյա անասնագոմ կառուցելու և անասնապահությամբ զբաղվելու համար․ որոշում եմ՝

 

1.Համլետ Թոռնիկի Հասանյանի / ծնված՝ 01․09․1987թ-ին, ՀԾՀ՝ 1109870892, հասցե՝ համայնք Մասիս, գ․Մարմարաշեն 7-րդ փողոց տուն 14/  նկատմամբ նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝  200․000 /երկու հարյուր հազար / ՀՀ դրամ:

2․Պարտավորեցնել՝ Համլետ Թոռնիկի Հասանյանին ինքնակամ զավթած տարածքը բերել նախկին տեսքի։

3.Տուգանքը վճարել  Մասիս համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:

4.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:

5.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

6.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

7.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վոլոդյա Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner