Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Սեյրան Տոնոյանի հայտը /02.03.2024թ. մտից՝ 5540 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Դաշտավան բնակավայրում գտնվող Սեյրան Սարգիսի Տոնոյանին սեփականության իրավունքով պատկանող 03-033-0160-0011 կադաստրային ծածկագիրը կրող, 0.36828 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքի հողամասի նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով։ |