Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքում գտնվող հողամասերը տրամադրել օտարման ՝ աճուրդ վաճառքի միջոցով․
«1» Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ 9 հողամաս, հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 03-070-0227-0043 կադաստրային ծածկագրով, 0.95525 հա մակերեսով հողամասը, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ի չափով, 1 քմ- ը 6664 Հայաստանի Հանրապետության դրամ,
«2» Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ 12-րդ փողոց 12 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 03-070-0076-0073 կադաստրային ծածկագրով, 0.12293 հա մակերեսով հողամասը, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ի չափով, 1 քմ- ը 6664 Հայաստանի Հանրապետության դրամ,
«3» Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Այնթապ 13-րդ փողոց 18-րդ նրբանցք 2/1 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 03-012-0141-0006 կադաստրային ծածկագրով, 0.00857 հա մակերեսով հողամասը, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ի չափով, 1 քմ- ը 6664 Հայաստանի Հանրապետության դրամ,
«4» Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Մասիս համայնք, Մասիս քաղաք, 3-րդ թաղամաս 5-րդ նրբանցք 16/14 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային, խառը կառուցապատման գործառնական նշանակության 03-003-0298-0167 կադաստրային ծածկագրով, 0.00576 հա մակերեսով հողամասը, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ի չափով, 1 քմ- ը 6664 Հայաստանի Հանրապետության դրամ:
|