Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի, 1-ին մասի 1.5 կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արփենիկ Պետրոսյանի դիմումը /մտից՝ 17.09.2025 թվական, թիվ 10477/․ որոշում եմ՝
1.Արփենիկ Ռոբիկի Պետրոսյանին /ծնված՝ 12.07.1982 թվականին, նույնականացման քարտ՝ 014331532, տրված՝ 06.10.2022 թվականին, 009-ի կողմից/ 2025 թվականի սեպտեմբերի 18-ից նշանակել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Սիս գյուղի «Անուշիկ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2.Կնքել որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր մինչև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.03.2020 թվականի <<Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին>>թիվ 02-Ն հրամանով հաստատված հավելվածի պահանջներին համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին պաշտոնում նշանակելը։
3.Վարձատրությունն ըստ հաստիքացուցակի: