Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 242-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ․
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 5 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող՝ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք, քաղաք Մասիս, Մ․ Հերացու փողոց 5 հասցեում գտնվող շենքը, (սեփականության վկայական 03102023-03-0098, կադաստրային ծածկագիրը՝ 03-003-0107-0111-001, տեսակը՝ մանկապարտեզ, մակերեսը՝ 2488․1քմ) անհատույց անորոշ ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրել <<ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |