Ղեկավարվելով ,,Նվազագույն ամսական աշխատավարձի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ ,,Նվազագույն ամսական աշխատավարձի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը ապահովելու նպատակով Մասիսի համայնքապետարան համայնքային կառավարչական հիմնարկի և Համայնքային ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակներով Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 226-Ա և դեկտեմբերի 19-ի թիվ 253-Ա, 254-Ա, 255-Ա, 256-Ա, 257-Ա, 258-Ա, 259-Ա, 260-Ա, 261-Ա, 262-Ա, 263-Ա, 264-Ա, 265-Ա, 266-Ա, 267-Ա, 268-Ա, 269-Ա, 270-Ա, 271-Ա, 272-Ա, 273-Ա,274-Ա,275-Ա, 276-Ա, 277-Ա, 278-Ա, 279-Ա, 280-Ա, 281-Ա, 282-Ա, 283-Ա, 284-Ա, 285-Ա, 286-Ա, 288-Ա, 289-Ա որոշումներով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից ցածր դրույքաչափերի նկատմամբ կիրառել՝ կուտակային կենսաթոշակի մասնակից աշխատողների համար 105000 դրամ և ոչ մասնակից աշխատողների համար 96000 դրամ դրույքաչափերը: |