Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Մուշեղ Լուկաշենի Եփրեմյանի դիմումը /մտից՝ 2.11.2022թ. թիվ 5663/, Սայաթ Նովա համայնքի ղեկավարի և Մուշեղ Լուկաշենի Եփրեմյանի միջև 21.05.2013 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Սայաթ Նովա բնակավայրի 03-082-0359-0008 ծածկագիրը կրող 0,4 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Մուշեղ Լուկաշենի Եփրեմյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Սայաթ Նովա բնակավայրում գտնվող 03-082-0359-0008 ծածկագրով 0,4 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը / վկայական N 06072023-03-0058/, թույլատրել տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքով 1 հա-ը 992500 դրամ՝ ընդհանուր 397000 ՀՀ դրամ, գնման նախապատվության իրավունքով, մեկ տարվա ընթացքում ուղղակի վաճառքով օտարել Մուշեղ Լուկաշենի Եփրեմյանին: |