Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Հերիքնազ Պարույրի Դալլաքյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Նիզամի, Խ․ Աբովյան փողոց 1 հասցեում գտնվող շինությունները (մակերեսը՝ 1066,36քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.1301 հա ջրային նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-064-0026-0079) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Հերիքնազ Պարույրի Դալլաքյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 2578459 (երկու միլիոն հինգ հարյուր յոթանասունութ հազար չորս հարյուր հիսունինը) ՀՀ դրամ:
3.Շինություններով զբաղեցված և սպասարկման համար հատկացված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1588521 (մեկ միլիոն հինգ հարյուր ութսունութ հազար հինգ հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ:
4.Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 35000 ( երեսունհինգ հազար ) ՀՀ դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |