Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Սարգիս Կարապետյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղամաս 38/54 հասցեում գտնվող պարիսպը (արտաքին մակերեսը՝ 4,74քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00697 հա բնակելի կառուցապատման հողատարածքը (ծածկագիր՝ 03-003-0126-0204) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Սարգիս Սեյրանի Կարապետյանին:
2.Պարսպի ուղղակի վաճառքի գինը կազմում է 9334 (ինը հազար երեք հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ:
3.Պարսպի զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 21․055 (քսանմեկ հազար հիսունհինգ) ՀՀ դրամ:
4․Պարսպի սպասարկման ու պահպանման համար զբաղեցված հողամասից ավել զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 865․618 (ութ հարյուր վաթսունհինգ հազար վեց հարյուր տասնութ) ՀՀ դրամ:
5.Պարիսպը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |