Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 27-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2022 թվականի N 27-Ա

ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 04-Ի N 05-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 3-րդ մասի համաձայն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 08.02.2022թ. NԳՍ/15.4/2217-2022 և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 08.02.2022թ. N01//00647-2022 գրությունները Մասիս  համայնքի ավագանին որոշում է․

1.Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 04-ի N 05-Ա որոշման 1-ին կետում նշված N1 և N2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ /հավելվածները կցվում են/:

2.Որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

,,2․ Սահմանել և հաստատել հավելավճար․

ա/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում /միավորված նախկին 27  համայնքներում/ քաղաքական, հայեցողական, վարչական պաշտոններում աշխատած առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանում /միավորված նախկին 27 համայնքներում/ աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝  դրույքաչափի 0,6 տոկոսի չափով,
բ/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքապետարանում /միավորված նախկին 27 համայնքներում/ համայնքային ծառայության պաշտոններում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի  համայնքապետարանում /միավորված նախկին 27 համայնքներում/ աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով
գ/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի /միավորված նախկին 27 համայնքներում/  տեխնիկական սպասարկման անձնակազմում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի  համայնքապետարանում /միավորված նախկին 27 համայնքներում/  աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով

դ/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի /միավորված նախկին 27 համայնքներում/  քաղաքացիական աշխատանք իրականացնող անձնակազում աշխատած առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի  համայնքապետարանում /միավորված նախկին 27 համայնքներում/  աշխատած ընդհանուր ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ դրույքաչափի 0,6 տոկոսի չափով։,,

3..Որոշման 3-րդ կետի վերջակետից առաջ լրացնել ,,2022 թվականի փետրվարի 25-ից,, թվերն ու բառերը:

4. 6-րդ կետում գրառված ,,հայեցողական,, բառից հետո լրացնել ,, ,քաղաքացիական աշխատանք իրականացնող անձնակազմին,, կետադրական նշանն ու բառերը:

 


Կողմ -21

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԽՈՐԵՆ

ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐՏԱԿ

ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ

ՈՍԿԱՆՅԱՆ ԷԼՄԻՐԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆՎԱՐԴ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ

ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ

Դեմ -1

ԲԱԲԱՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(230.81 Կբ) հավելված 1
(1.34 Մբ) հավելված 2
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 5-րդ նիստի N 46-Ա որոշում
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner