Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Կարեն և Արսեն Խալաթյանների խնդրանքին՝ /մտից մատյան՝ 04.02.2022թ. N 355/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Կարեն Վարդանի Խալաթյանին և Արսեն Վարդանի Խալաթյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Խաչփար գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.4722 հա վարելահողի հողամասի /ծածկագիր՝ 03-050-0106-0002/ ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |