Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով ,,ՄՈՒԼՏԻ ԱԳՐՈՎԵՅ,, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորված անձ Արմեն Հովհաննյանի դիմումը՝ /մտից ՝ 27.04.2023թ. N 5567/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող <<ՄՈՒԼՏԻ ԱԳՐՈՎԵՅ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 03-054-0247-0045 կադաստրային ծածկագիրը կրող, 1.24455հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ գյուղմթերքների վերամշակման արտադրամաս և սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով։ |