Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Հռիփսիկ Պողոսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս, Մ․ Հերացու փողոց 3-րդ նրբանցք 6/31 հասցեում գտնվող շինության՝ բնակելի տուն ընդհանուր 7․5 քմ արտաքին մակերեսով, և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00075 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0106-0063) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Հռիփսիկ Ռազմիկի Պողոսյանին:
2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 14768 (տասնչորս հազար յոթ հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ:
3.Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 33314 (երեսուներեք հազար երեք հարյուր տասնչորս) ՀՀ դրամ:
4. Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար) ՀՀ դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5. Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |