Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Սմբատ Պետրոսյանի դիմումը /08.02.2024թ. մտից՝ 1752 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող Սմբատ Յուրիի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-054-0294-0021 կադաստրային ծածկագիրը կրող, 0.72634 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասի նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձկնաբուծական տնտեսություն կառուցելու նպատակով։ |