Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Նարեկ Թադևոսյանի դիմումը /30․08.2024թ. մտից՝ 11939 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզի, Մասիս համայնքի Ջրահովիտ բնակավայրում գտնվող Նարեկ Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-079-0031-0080 և 03-079-0588-0003 կադաստրային ծածկագրերով, 0․69107 և 0.30893 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի հողամասի նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձկնաբուծական համալիր տնտեսություն կառուցելու նպատակով։ |