Այսօր: Հինգշաբթի, 4 Հուլիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 հուլիսի 2024 թ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԿՅՈՒՐԻՆ ԳՅՈՒՂԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N02-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջներըորոշում եմ.

1.Հաստատել համակարգչի միջոցով ընտրված «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Կյուրին գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության  տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2024 թվականի հուլիսի 4-ին նշանակված մրցույթն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը.

 1) Մանվել Թադևոսյան - Արարատի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով վարչության ավագ մասնագետ

2) Անահիտ Խուդավերդյան  -  Արարատի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ավագ մասնագետ

3) Ծովինար  Գալստյան -  ՔԱԿՏՏ բաժնի պետ

4) Ելիզավետա Օհանջանյան - ավագանու անդամ

5) Թերեզա Գրիգորյան - «ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Արմեն Նազարյանի անվան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի  փոխտնօրեն:

2. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար հանձնաժողովի քարտուղար նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ /զարգացման և ներդրումների գծով/ Անգելինա Խաչատուրյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ծովինար Գալստյան   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner