Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ Հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ՝ 198431, ծածկագիր՝ 03232XVUYUPP, ընդառաջելով Հովհաննես Ղևոնդի և Օլինկա Ավետիսի Հակոբյանների ժառանգ Գեղամ Հովհաննեսի Հակոբյանի կողմից լիազորված անձ՝ Արմեն Գուրգենի Գրիգորյանի խնդրանքին` /մտից՝ 13․09.2024թ.N 12558/ որոշում եմ.
1․Հովհաննես Ղևոնդի և Օլինկա Ավետիսի Հակոբյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր` 03-079-0014-0007/ և բնակելի տունը հասցեավորել՝
ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Ջրահովիտ, 5-րդ փողոց, 18 բնակելի տուն։
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։