| Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Արմեն Գևորգյանի դիմումը  /մտից ՝ 28.02.2023թ.  թիվ 2824,  /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին  որոշում է.  1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքի ք. Մասիս,  Նոր թաղամաս  19/40 ավտոտնակ հասցեում  0,0019 հա բնակավայրերի հասարակական  կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0126-0042, սեփականության իրավունքի վկայական N 1497633/, որը ծանրաբեռնված է Արմեն Եփրեմի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող  ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0126-0042-001/ և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում,  ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել  Արմեն Եփրեմի Գևորգյանին:      2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է  84395 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4441.8  ՀՀ դրամ: |