Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրում գտնվող 03-068-0322-0003 կադաստրային ծածկագրով, 0.11119 հա գյուղատնտեսական նպատակային արոտավայր հողատեսքի հողամասը /վկայական N 11072023-03-0039/ տրամադրել վարձակալության մրցութային կարգով, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 1 քմ-ը 5.75 ՀՀ դրամ:
|