Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Մարտիրոս Ավետիսյանի դիմումը՝ /հայտ ՝ 06.06.2023թ. N 9225/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Այնթապ բնակավայրում գտնվող Մարտիրոս Գեղամի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-070-0213-0048 կադաստրային ծածկագիրը կրող, 0.10685 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող հողատեսքի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով։ |