Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Արուսիկ Քոսակյանի դիմումը /հայտ՝ 08.08.2023թ. N 0001-0861/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Դաշտավան բնակավայրում գտնվող Արուսիկ Վասիլի Քոսակյանին սեփականության իրավունքով պատկանող 03-033-0010-0029 կադաստրային ծածկագիրը կրող, 0.06 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքի հողամասը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ գյուղմթերքի վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով։ |