Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ՝ Տիգրան Բաբախանյանի 16․12․2024 թվականի թիվ 21277 զեկուցագիրը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 327-Ա որոշման 11-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ /հավելվածը կցվում է/։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
|